Լրահոս
Իրավական
10:50
23.01.23
177

15 զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ նախագահի մամուլի խոսնակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին «Հայլուրին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– հայտնել է Գոռ Աբրահամյանը։