Լրահոս
Քաղաքական
17:49
07.12.21
88

Զինծառայողներին բժշկական արտոնություն տալու մասին նախագիծը ՔՊ ն մերժել է

Ազգային ժողովը մերժել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ: Թովմասյանն առաջարկում էր զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել արտահերթ ու անվճար: