Լրահոս
Հայաստան
19:39
07.12.21
61

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքը բացող» Ալիևին

 

Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ է նախ գլուխ գովել, թե իրենք ինչին ուզում հասնում են, հետո հայտարարել, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում, թե երբ կգործարկվի Զանգեզուրի միջանցքը: Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքը բացող» Ալիևին: Նախարարությունը միջազգային գործընկերների ու հանրության ուշադրությունն է հրավիրել փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ: