Լրահոս
Տարածաշրջան
19:32
07.12.21
60

Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» բացման օրն է պահանջում, ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում «չսադրել»

 

Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ է նախ գլուխ գովել, թե իրենք ինչին ուզում հասնում են, հետո հայտարարել, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում, թե երբ կգործարկվի Զանգեզուրի միջանցքը: Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքը բացող» Ալիևին: Նախարարությունը միջազգային գործընկերների ու հանրության ուշադրությունն է հրավիրել փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ: