Լրահոս
Հասարակական
13:40
05.06.26
67

«Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. նա տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Է.-ն Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Արզումանյան-Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մարիետա Գ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։