Լրահոս
Հասարակական
17:19
05.06.26
634

ԱՀԱԶԱՆԳ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք»

Img default alt hy

«Իշխանություն» լրատվականը գրում է․ ««Իշխանություն» լրատվականը ահազանգեր է ստանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից: Նրանք պնդում են, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեդի Հակոբի որդի Խաչատուր Հակոբյանը և նրա շրջապատը ճնշումների ու սպառնալիքների միջոցով փորձում են քաղաքացիներին պարտադրել աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Բնակիչների խոսքով՝ իրականացվում է տուն առ տուն քարոզչություն, իսկ քաղաքացիներին ոչ միայն հորդորում, այլև պարտադրում են մասնակցել ՔՊ-ի հանրահավաքներին։ Ահազանգերի համաձայն՝ Խաչատուր Հակոբյանի թիմակիցները բնակիչներին զգուշացնում են անպայման ներկա գտնվել հանրահավաքներին, տեսախցիկների առաջ ակտիվություն ցուցաբերել և, ինչպես իրենք են ասում, «սրտիկներ անել»՝ ցույց տալու համար իրենց աջակցությունը իշխանություններին։

Մեզ դիմած քաղաքացիներից մեկը գրել է.

«Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք։ Տուն առ տուն մտնում են, որ ՔՊ-ին ձայն տանք։ Խաչատուր Հակոբյանի մարդիկ բոլորին զգուշացրել են, որ մասնակցեն հանրահավաքին, սրտիկներ անեն»։

Մեր ձեռքի տակ է հայտնվել նաև մի լուսանկար, որից երևում է, որ նախկին ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդի Խաչատուր Հակոբյանը մասնակցում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին։

Փաստորեն «նախկին թալանչիների» ընտանիքների անդամներն այսօր ոչ միայն ակտիվորեն ներգրավված են ՔՊ-ի քարոզչության մեջ, այլև, ըստ քաղաքացիների ահազանգերի, փորձում են հոգեբանական ճնշումների միջոցով մարդկանց տանել իշխանական հանրահավաքների և հրապարակային աջակցություն ցուցադրել տալ իշխանություններին։

Եթե Խաչատուր Հակոբյանը կամ նրա ներկայացուցիչները ցանկանան արձագանքել հրապարակված տեղեկություններին, «Իշխանություն» լրատվականը պատրաստ է ներկայացնել նաև նրանց դիրքորոշումը»։