Լրահոս
Քաղաքական
23:00
05.06.26
53

Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան

Img default alt hy

Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր, իմ գործընկերները միասնական դիրքորոշում հայտնեցին ԱԺ ընտրությունների հետ կապված:

Ես ամբողջությամբ կիսում եմ այն և ունեմ համոզմունք, որ միայն կոալիցիոն գործողություններով կարող ենք չեզոքացնել արտաքին ու ներքին սպառնալիքները:

Այնուամենայնիվ, հարգանք տածելով հայտարարությունում նշված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ, ես

հայտարարում եմ, որ քվեարկելու եմ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցության օգտին, քանի որ հավատում եմ նրանց ներուժին և ազգային գաղափարախոսությանը:

Իմ ընկերներին, բարեկամներին և ընդհանրապես ճանաչող մարդկանց խնդրում եմ անվարան գնալ ընտրությունների և ձայնը տալ Նախագահին…»