Լրահոս
Աշխարհ
18:26
05.06.26
63

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Img default alt hy

ՌԴ-ն կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 185 ռուս զինծառայողի, փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 185 ռազմագերի։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերադարձված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովան։

Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վերադարձվածները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում հետագա բուժում և վերականգնում անցնելու համար։