Լրահոս
Մամուլի տեսություն
09:21
05.06.26
58

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Կոտայքի մարզպետարանում ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։

«Ժողովուրդ»

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 3 թեկնածու հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ։

«Հրապարակ»

ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին զեկուցել  է, որ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է 40 հազարից ավելի մարդ: 

«Հրապարակ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո՝ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: 

«Ժողովուրդ»

Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի վարիչ Լևոն Գալստյանի հետ: