Լրահոս
Միջազգային
23:26
10.03.22
379

Ժերար Դեպարդիեի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Img default alt hy

Փարիզի վերաքննիչ դատարանը հաստատել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի նկատմամբ հետաքննություն սկսելու հիմքերի առկայությունը, հայտնում է AFP գործակալությունը։ Դերասանը մեղադրվում է սեռական ոտնձգությունների և բռնության գործադրման համար։

La Parisien պարբերականը հրապարամամբ էր հանդես եկել՝ պնդելով, որ Ժերար Դեպարդիեի նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեռևս 2018 թվականին՝ դերասանուհի Շառլոտ Առնուլի բողոքի հիման վրա։ Դերասանուհու պնդմամբ՝ Դեպարդիեն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է թույլ տվել, երբ ինքը 22 տարեկան է եղել։