Լրահոս
Արցախ
21:30
20.10.21
43

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 20. օր 24-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

20 հոկտեմբերի 2020, օր 24-րդ

Ինչու՞ Փաշինյանը, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին շտապեց շնորհել ազգային հերոսի կոչում, եթե ընդամենը 4 ամիս անց, պետք է նրան ազատեր զբաղեցրած պաշտոնից։

Ինտենսիվ ծանր մարտերին զուգահեռ, ինչու՞ էր Արծրուն Հովհաննիսյանն ինտենսիվ գրառումներ անում ֆեյսբուքում՝ չհրապարակելով և ոչ մի հստակ տեղեկատվություն:

Ինչու՞ էր Արայիկ Հարությունյանը ասում, թե իբր առավել ծանր մարտեր են ընթանում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում, երբ Ալիևը պաշտոնապես հայտարարում էր, որ արդեն գրավել են Կովսականը՝ Զանգելանը ու ևս 24 գյուղ։

Իրականում, այդ օրը, ի՞նչ վտանգ էր սպառնում մեր պետությանը, որ մի սեղանի շուրջ էր համախմբել Հայաստանի և Արցախի նախագահներին: