Լրահոս
Միջազգային
16:15
11.03.22
720

Զանգեզուրի միջանցքից մինչև Իգդիր-Նախիջևան գազատար․ նոր մանրամասներ՝ Ալիև-Էրդողան հանդիպումից

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։ Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին: Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, եւ այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։