Լրահոս
Միջազգային
14:18
11.03.22
419

Զագրեբում ուկրաինական ԱԹՍ է ընկել․ խորվաթական ԶԼՄ-ներ

Img default alt hy

Խորվաթիայի իրավապահ մարմինները պարզում են Զագրեբի ծայրամասում գտնվող թաղամասերից մեկում անհայտ օբյեկտի ընկնելու հանգամանքները։ Վթարի վայրում հայտնաբերվել է խառնարան և երկու օդապարիկ։

Լրագրողների տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն վնասվել են մի քանի մեքենաներ։ Օբյեկտի անկման գոտին շրջափակված է:

«Սիբենսկի» պորտալը գրել է, որ ընկած օբյեկտը ենթադրաբար Տու-141 «Ստրիժ» անօդաչու թռչող սարքն է, որը թռել է Ուկրաինայի տարածքից։

Ինչպես հայտնել է «Իզվեստիա»-ի ռազմական փորձագետը, «Ստրիժ»-ներ մնացել են միայն Ուկրաինայի զինված ուժերում։ Նման անօդաչու սարքերով խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության տեխնիկայի մի մասը։