Լրահոս
Հասարակական
22:59
10.03.22
349

Խոշոր ավտովթար՝ Հրազդանում․ կան տուժածներ

Img default alt hy

Մարտի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝  «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի  և Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։  

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Խ.ն և Toyota-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մ.-ն, Երևանի բնակիչ, 51-ամյա  Զարիկ Ա.-ն, Հրազդանի բնակիչներ, 56-ամյա Քնքուշ Պ.-ն և 33-ամյա Մաքսիմ Պ.-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: