Լրահոս
Արցախ
22:56
21.12.22
143

Վտանգավոր լռությունը խախտում է համաշխարհային մեդիան. արձագանքներ՝ Լաչինի ճգնաժամին

«Անկախ այն բանից՝ ցուցարարներն իրակա՞ն բնապահպանական մտահոգություններ ունեն, թե՞ այլ դժգոհություններ, Ադրբեջանը պետք է այնպես անի, որ ճանապարհը բաց մնա ազատ տեղաշարժի համար»: «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է այսօր հայտարարություն տարածել:

Լաչինի միջանցքի ճգնաժամին ու 120 հազար մարդու կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգին՝ միջազգային հայտնի պարբերականները այն ինտենսիվությամբ չեն անդրադառնում, ինչ Ուկրաինայից հասնող անգամ աննշան տեղեկություններին: