Լրահոս
Քաղաքական
18:22
03.09.21
108

Ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն

Img default alt hy

Այս շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Armlur.am-ի տեղեկություններով՝ այս պահին իշխող կուսակցությունն ունի երեք թեկնածու, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել:

 Թեկնածուներից մեկը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, որն այս պահին մասնավոր ոլորտ է գնացել, սակայն այնքան էլ վստահություն չի վայելում ՔՊ-ի շրջանում: Մյուս թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որը թիմում Տիգրան Ավինյանից ավելի վստահություն ունի:

 Իսկ երրորդ թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է, որն այս երեքից ամենաշատն է սիրված երևանցիների կողմից, սակայն ունի մեկ խնդիր՝ անկուսակցական է եւ դա նաև խանգարող հանգամանք է:

 ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քննարկումները շարունակվում են: