Լրահոս
Աշխարհ
15:17
10.09.21
47

Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն է տվել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը։ 

ԱԻ նախարարի վերջին հրաժեշտը անցկացվում է Մոսկվայում՝ գերատեսչության Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնում: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ ղեկավարը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որտեղ ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դագաղին, խաչակնքվել, ապա խոնարհվել է նախարարի աճյունի առաջ:

ՌԴ նախագահը վշտակցել է նախարարի հարազատներին և մի քանի րոպե նստել նրանց կողքին: Այնուհետև սեղմելով նախարարի որդու ձեռքն ու մի քանի խոսք փոխանակելով այրու հետ՝ նորից մոտեցել է դագաղին, կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից:

Զինիչևին հուղարկավորելու են Սանկտ Պետերբուրգում:

Զոհվել է ՌԴ ԱԻ նախարարը՝ փրկելով մեկ մարդու կյանք