Լրահոս
Տնտեսական
22:00
04.09.21
60

«Վերևից Նիկոլ ձաձան պիտի ասի...». խաղողագործները բողոքում են մթերման ցածր գնից

Խաղողագործներն այսօր կարճ ժամանակով փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը: Բերքահավաքը 10 օրից կսկսվի, իսկ գյուղացին չգիտի՝ ինչպես իրացնել խաղողը՝ գործարանները սահմանափակ քանակով ու ցածր գնով են մթերում բերքը, գյուղացիների հետ նոր պայմանագրեր չեն կնքում:

Նրանք հիշում են՝ փոխվարչապետը օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որ չկարողանան իրացնել խաղողը: