Լրահոս
Հասարակական
17:37
22.03.22
2 107

Վարչապետի արձանը՝ եկեղեցու բակում․ «Hraparak.am»

Img default alt hy

Տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը տեղադրված է Իջևանի եկեղեցու բակում: Նախկինում վարչապետի արձանը տեղադրված է եղել Իջևանի մայրուղու մոտակայքում, սակայն պատերազմից հետո` շուրջ երկու անգամ անհայտ անձինք կոտրեցին այն, ինչից հետո արձանը վերանորոգվեց, ապա տեղադրվեց Իջևանի եկեղեցու բակում, գրում է «Hraparak.am»-ը։

«Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայրական տունը ևս Իջևանի եկեղեցու հարևանությամբ է:

Հոգևոր, ինչու չէ, բարոյական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ վարչապետին ամեն գնով սրբացնում են, եթե հաշվի չառնենք, որ վարչապետն ինքն էլ մի քանի անգամ իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատել, սա առասարակ ի՞նչ է, եթե ոչ անձի պաշտանմունքին տանող հավակնություններ: 

Այս մասին զրուցել ենք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ: Սրբազանի խոսքով` նման հարցերով հիմնականում զբաղվում է քաղաքապետարանը:

Վերջինիս պնդմամբ` արձանը ոչ թե եկեղեցու բակում է, այլ եկեղեցու աստիճանների հարևանությամբ: Նրա խոսքով` եթե արձանը տեղադրվել է անձի պաշտանմունքի համար, ապա բավականին սխալ է, սակայն եթե տեղադրվել է հենց այնպես, ուրեմն չունի որևէ արժեք:

«Ինձ համար այդ արձանը եղած-չեղած, նույն հաշիվն է»,- նշում է Բագրատ Սրբազանը»: