Լրահոս
Տարածաշրջան
22:55
12.08.21
66

«Ծանր զենք էր, ձայնից զգացվում էր»․ Երասխում կրակոցները չեն դադարում

Այսօր 17։20-ից ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Երասխում ադրբեջանցիներն այսօր կեսօրին մոտ էլ են ընդհատումներով կես ժամ կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Երասխում «Հայլուրի» թղթակցին պատմել է սահմանին ամենամոտն ապրող բնակիչը: