Լրահոս
Տարածաշրջան
21:35
22.03.22
142

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում ականների մասին տեղեկությունների հետ կապված. Էրդողան

Img default alt hy

 

 Կապված Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության հետ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ՌԴ ԱԴԾ-ն կիրակի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չերնոմորսկ եւ Հարավային նավահանգիստների մոտ:

Ծառայությունում չեն բացառել Բոսֆորի նեղուց եւ Միջերկրածովյան ավազանի ծովեր հոսանքների պատճառով անցած ականների կուտակումների հնարավորությունը:

Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են հետեւել հոսընթաց ականներին Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը:

Այս մասին Էրդողանը Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Այս հարցի առնչությամբ առաջին հերթին մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մի անհանգստացեք»։