Լրահոս
Քաղաքական
19:52
12.03.25
430

Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն. Արսեն Ջուլֆալակյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չէ գիտնական լինել, հասկանալու պարզ ճշմարտություններ:

Աքսիոմատիկ ճշմարտություն է. պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի: Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն: Երկուսն էլ բացահայտ ցանկանում են, որ պաթոլոգիկ սուտասանը մնա իշխանության Հայաստանում (շատ տրամաբանական է):
Իսկ ի՞նչ ենք ուզում մենք՝ հայերս:

Ինքս շատ կցանկանայի, որ Հայաստանի թշնամի երկրներում իշխանության գային հենց մեր ազգակործան պատուհասի նման քաղաքական գործիչներ (պետական դավաճաններ)»: