Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
21.03.22
132

Թուրքիան բացահայտում է Ռուսաստանի 6 պահանջը

Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են բանակցությունները: Հեռավար քննարկում են երկու կողմերի առաջարկները:

Մոսկվայի 6 պահանջներից առաջին երկուսը՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և զինաթափման մասին են, որոնց վերաբերյալ, ըստ Թուրքաիայի արտգործնախարարի, կողմերը համաձայնության են եկել: Չավուշօղլուն նշել է, որ զինադադարի հույսեր կան, եթե Կիևն ու Մոսկվան հետ քայլ չանեն: 

Թուրքական կողմն է բացահայտել ռուսական կողմի 6 կետերը. Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո դրանց մասին CNN-ի հետ զրույցում, Թուրքիայի նախագահի խոսնակն է հայտնել: