Լրահոս
Միջազգային
22:07
05.03.25
193

Թուրքիա-Իրան բախում՝ դիվանագիտական ճակատում. Թեհրանն ու Անկարան հարցեր են պարզում դեսպանների միջոցով

 

Սև կատու է անցնում թուրքերի ու իրանցիների արանքով: Թեհրանն ու Անկարան դիվանագիտական փոխհրաձգություն են սկսել: Երկուշաբթի Թեհրանում Թուրքիայի դեսպանի՝ Իրանի արտգործնախարարություն կանչվելուց հետո պատասխան քայլն են արել թուրքերը: Երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: