Լրահոս
Աշխարհ
23:03
06.09.21
59

Թուրք-ադրբեջանական առաջին զորավարժությունը՝ Լաչինում և ռուսական մանդատի անորոշ ապագան

Ռուս խաղաղապահների քթի տակ տեղի ունեցող՝ թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները առաջինն են ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ըստ կազմակերպիչների, նպատակն է՝ կատարելագործել երկու պետությունների զորքերի փոխգործակցությունը՝ ռազմական գործողությունների դեպքում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, որ մինչև հիմա չի ստորագրել ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման մանդատը, շարունակում է հարցականի տակ դնել ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու նպատակահարմարությունը:

Իլհամ Ալիևը՝ իր խորհրդականի շուրթերով կրկին հայտարարել է, որ ռուսական զորախմբի առաքելությունը Ղարաբաղում ժամանակավոր է և, որ քննարկվում են խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու իրավական մեխանիզմների վերաբերող հարցեր: