Լրահոս
Հասարակական
13:01
10.09.21
68

Թոշակների և նպաստների չվճարված գումարները կփոխանցվեն առաջիկա օրերին

Առաջիկա օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կփոխանցի կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների չվճարված գումարները: 

Այս պարզաբանումը նախարարությունը տարածել է՝ պատասխանելով «Հայ փոստի» երեկվա հայտարարությանը, որ ընկերության գրասենյակներից կանխիկ թոշակ և երեխայի նպաստ ստանալ հնարավոր չէ, քանի որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից չեն ստացել բավարար չափով դրամական միջոցներ:

Նախարարությունը, սակայն, չի պարզաբանել, թե ինչո՞ւ ամբողջ գումարը չի փոխանցվել: