Լրահոս
Տնտեսական
19:38
07.12.22
120

«Թղթի վրա գրված թվեր». Բյուջե-2023-ն ընդդիմությունն անվանում է հակասոցիալական

2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ մեր բոլորիս ընդհանուր դրամապանակի շուրջ քննարկումներն այսօր ավարտվել են խորհրդարանում: Ընդդիմությունը չի մասնակցել, որովհետև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններում վստահ են, որ օրենսդիր է բերվել հակասոցիալական բյուջե, իսկ իրենց ներկայացրած բոլոր առաջարկները անհիմն մերժվել են:

Ֆինանսների նախարարը համաձայն չէ: Տիգրան Խաչատրյանն էական ձեռքբերում է համարում այն, որ Հայաստանի կառավարության պարտքը եկող տարի Համախառն ներքին արդյունքը կգերազանցի ոչ ավելի, քան 50 տոկոսով: