Լրահոս
Զինված ուժեր
13:39
14.03.25
326

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025թ պլանը

Img default alt hy

Մարտի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունների միջև Վիլնյուսում անցկացվել են ՀՀ-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։

 Խորհրդակցություններին մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Քննարկվել են ՀՀ և Լիտվայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

 Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում։