Լրահոս
Արցախ
12:50
19.03.22
714

Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ բնակչությունը նման պայմաններում զրկված էր բնական գազից․ Բեգլարյան

Img default alt hy

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները:

Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար:

Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»: