Լրահոս
Քաղաքական
11:12
11.09.25
252

Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ. Աննա Գրիգորյան

Img default alt hy

«Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա մանրամասն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գործին՝ կետ առ կետ հակադարձելով իրենից առաջ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին։

«Այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեն տարածում է նաև անգլերենով։ Ե՞րբ են տեղի ունենում այդ կալանավորումներ։  Այն ժամանակ,  երբ բանակցություններ են գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Վաշինգտոնում  նախաստորագրված պայմանագրում հստակ կետ կա՝ որ պետք է ռևանշիզմի դեմ պայքարել։ Այսինքն, ցանկացած մեկը, ով Փաշինյանի,  Ալիևի պատկերացմամբ,  Արցախի, մեր ազգային արժեքների մասին կխոսի, պետք է հռչակվեն  ռևանշիստ, այս դեպքում ահաբեկիչներ, ուղղակի նետվեն բանը։

Փաշինյանն Ալիևի մոտ գնալուց պետք է տաներ, ցույց տար ու ասեր՝ տես Ալիև, հարգելի քաղաքակիրթ ընկեր, ձերբակալում եմ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ինչ-որ քայլ իրականացնել։

Սա է եղել տրամաբանությունը, հենց դրա համար ենք ասում քաղաքական բանտարկյալներ են»,- ասաց պատգամավորը։