Լրահոս
Քաղաքական
11:50
09.09.21
66

Սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությունից» հետո չարաբաստիկ սեպտեմբերի 27-ն է... դա Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է. զոհված զինվորի մայրն՝ իշխանությանը

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Սահակյանի մայրիկին՝ Աստղիկ Հովհաննիսյանին, վրդովվեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտարարած սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությունը»։

«Կառավարության անդամներ, մի՞թե կարելի էր զոհվածներիս ընտանիքների և հասարակության մեծ մասի զայրույթը շարժել էն աստիճանի, որ որոշենք հավաքվել, բողոքի ձայն բարձրացնել կամ ֆլեշմոբ անել:

Եթե խոսքը վերաբերվեր երեխաների տոնին, պսակադրության, ծնունդ-կնունքի կամ այլ մի միջոցառման, որը պիտի ազգիս մի փոքր ուրախություն պատճառեր, ես ինքս կմասնակցեի էդ գունագեղ զարդարմանը ու ժպտալով կասեի.

-Հայկս, տղերք, դուք չկաք, որ...

Անկախությու՞ն, հաստա՞տ, էդ բառը խիստ կասկածելի է դարձել մեզ համար, հլը մի հատ նայեք քանի պետություններից ենք կախված (չմոռանամ հիշել նախկին տականքներին ու իրենց կնքած պայմանագրերն ու գրոշներով վաճառաճ կամ նվիրած ստրատեգիական միավորները, ընդհուպ տարածքային)», - Facebook-յան իր էջում գրել է զոհված զինվորի մայրը։

Նա կոչ է արել չշարժել իրենց զայրույթը. նրա խոսքով՝ դա բարկություն կամ չարություն չէ, դա հուզմունքի գերագույն աստիճան է, որի ցասումից երկինքն ու երկիրը կարող են խառնվել իրար:

«Դա մայրերի ողբն է, որ այս տարիների ընթացքում էդքան թանկ կորուստներից հետո էս հայրենիքը դեռ անկախ չէ ու դեռևս չի կարող «Գունագեղ անկախության տոն» ունենալ, այն էլ այս տարի (հավելեմ, որ այդ գաղափարը բացարձակ մոտիվացնող չէ ազգին, էն էլ էս պարագայում, քանի դեռ սահմանագծման հարցերը վերջնականապես լուծված չեն, քանի դեռ զոհեր ենք ունենում, գերիները չեն վերադարձվել, անհետ կորածներ ունենք...) սեպտեմբերի 21-ին, որից ընդամենը 6 օր հետո չարաբաստիկ սեպտեմբերի 27-ն է... դա Ձեզ ինչ որ բան ասո՞ւմ է», - նշել է Աստղիկ Հովհաննիսյանը։