-
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26
Գեղամ Մանուկյանի ելույթը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նստաշրջանում
Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկվել է «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որը վաղուց ներկայացված էր կոմիտեի նիստին:
Այս հարցով հանձնաժողովի նախկին նիստերում բավականին ծանր քննարկումներ են ընթացել, քանի որ զեկույցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերությունն ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ։
Հայկական կողմը դեմ էր քվեարկել զեկույցին: Այսօրվա նիստին զեկույցի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հարգելի գործընկերները,
2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հիսունութերորդ առցանց նիստին ներկայացվել էր «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերություն:
Ահա դրա բովանդակությունը՝
«31. Վաթսունից ավելի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես գտնվող ընտանիքների երեխաներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավորապես բնակվող անձանց հնարավորություն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլ ֆինանսական աջակցություն։ Կարիքների գնահատումից հետո 29.110 հարկադիր տեղահանված անձ աջակցություն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպություններից»:
Այս պարբերությունը զեկույցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացվել է։ Հայկական պատվիրակությունը կոմիտեի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդեն ներկայացրել ենք առաջարկ:
Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը։ ՈՒ արձանագրում ենք։
1.Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետևանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթե չլիներ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։
2.Բացառություն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխված հարյուր հազարավոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսվեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։
3.2020 թվականը փախստականների հոսքի նոր փուլ էր։
4.Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլևս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայություն, և անհնար է անտեսել այդ փաստը։
5.2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունից մինչև միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։
Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձևակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկույցի վերոնշյալ հատվածը։
Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝
•Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մինչև հիմա օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատված։ Բայց խոսեմ հումանիտար աղետի մասին միայն։
Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տվյալների՝ արձանագրվել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։
Նշված անձանց գերակշիռ մեծամասնությունը սույն տեղեկատվության տրամադրման պահին դեռևս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի հաճախակի ու վտանգավոր խախտումների, ինչպես նաև, շատերի դեպքում, տների հիմնովին ավերման պատճառներով:
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան և այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ»,- ասել է Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը վերահաստատել է, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքնի, Արցախի կարգավիճակի հարցը մնում է միջազգային օրակարգում: Նա հանգամանալից ներկայացրել է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան:
Հայկական և ադրբեջանական պատվիրակների միջև կայացած կարճատև բանավեճից հետո քվեարկության արդյունքում բոլոր պատվիրակությունները, բացառությամբ Ադրբեջանի, ձեռնպահ քվեարկեցին զեկույցում Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը ջնջելու ադրբեջանական նախաձեռնությանը, արձանագրելով, որ չեն պաշտպանում Արցախի գոյությունը բացառող ադրբեջանական մոտեցումը:
-
17:06
01.07.26
Բաքվի երեք հրեական համայնքների առաջնորդները կոչ են արել իսրայելական Քնեսեթին չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Կարդալ ավելին
-
16:35
01.07.26
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
Կարդալ ավելին
-
14:49
01.07.26
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
Կարդալ ավելին
-
11:43
01.07.26
Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան
Կարդալ ավելին