Լրահոս
Հասարակական
18:15
07.03.25
216

Սառցաբեկորը պոկվել և ընկել է ընթացող մեքենայի վրա․ ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել է այդտեղով ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Ա․ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շ․ Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։