Լրահոս
Հասարակական
18:47
20.08.25
176

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է շուրջ 100 երեխաների հանգիստը «Ծիծեռնակ» ճամբարում

Img default alt hy

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր շուրջ 100 երեխաների հանգիստը Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարում։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

«Ճամբարը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից։ 2000 թվականին հիմնանորոգումից հետո յուրաքանչյուր տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի և Սփյուռքից հարյուրավոր երեխաներ։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որը համեմված է ազգային և հոգևոր տարրերով»,- ասված է հաղորդագրության մեջ։