Լրահոս
Սպորտ
16:28
07.12.22
140

Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար

Img default alt hy

«Ռեալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և Կամերունի լեգենդար  ֆուտբոլիստ,  այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ներողություն է խնդրել երկրպագուին հարվածելու համար, հայտնում է «Shantnews»-ը։

«Ներողություն եմ խնդրում հունից դուրս գալու համար ․․․ հարիր չէր նման արձագանքն իմ կողմից։ Ներողություն եմ խնդրում այդ տհաճ միջադեպի համար։ Ես շարունակում եմ դիմակայել որոշ ալժիրցի  երկրպագուների սադրանքներին և ամենօրյա հետապնդումներին։ Կամերուն-Ալժիր խաղից հետո ես դարձա վիրավորանքների ու իմ մասնակցությամբ խարդախության մեղադրանքների թիրախ։ Նույն պատճառով ալժիրցիները հետապնդել են կամերունցի երկրպագուներին: Ես Ալժիրի իշխանություններին և երկրի ֆուտբոլի ֆեդերացիային կոչ եմ անում քայլեր ձեռնարկել այս անառողջ մթնոլորտին վերջ տալու համար»,- գրել է Սամուել Էտո՛Օ-ն սոցցանցերում։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Էտո՛Օ-ն քաշքշուկի մեջ է մտնում երկրպագուների հետ։ Սկզբում նա լուսանկարվում է երկրպագուների հետ, հետո նրան մի երկրպագու է մոտենում և զայրացնում՝ անընդհատ տեսանկարահանելով։ Նրանք մի քանի բառ են փոխանակում, ինչից հեո կամերունցին հարձակվում է տեսախցիկով տղամարդու վրա և հրում նրան։ Այնուհետև, տղամարդը ցանկանում է գետնից ինչ-որ բան վերցնել, իսկ Էտո՛Օ-ն մոտենում և ոտքով հարվածում է նրա գլխին։