Լրահոս
Միջազգային
19:40
07.09.21
48

Սադրանք՝ Ռուսաստանի և Հայաստանի նկատմամբ. թուրք-ադրբեջանական զորավարժանք՝ Բերձորում

Ղարաբաղյան հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական առաջին զորավարժանքները, փորձագետների համոզմամբ, նպատակ ունեն ստուգել Հայաստանի ու Ռուսաստանի արձագանքը: Եթե պաշտոնական Մոսկվան ու Երևանը հանդուրժեն Անկարայի ու Բաքվի խաղերը Արցախից պոկած Քաշաթաղում, հնարավոր է՝ դրանք վերաճեն մեծ զորավարժության:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լաչինի միջանցքի մոտ ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժանքների մասին դրանց մեկնարկից մոտ մեկ օր անց էլ պաշտոնական հայտարարություն չի տարածել: Միայն «Sputnik Արմենիայի» խնդրանքով՝ մի կարճ մեկնաբանություն են տվել, թե վարժանքները դեէսկալացիային վնասող գործողություն են:

Դեռ հայտնի չէ Մոսկվայի վերաբերմունքը: Մասնագետները վստահ են, որ զորավարժանքներով Ալիևն ու Էրդողանը արդեն ոչ թե ակնարկում, այլ ուղիղ են ասում Պուտինին, որ Արցախում ռուս խաղաղապահների կարիք ամենևին չկա: