Լրահոս
Միջազգային
21:46
19.10.21
56

Ռուսաստան-ՆԱՏՕ «Տխուր ավարտ» և ամերիկյան պլան «բ». անշարժ Հայաստանը՝ փոփոխվող տարածաշրջանում. տեսանյութ


Աշխարհում կտրուկ վերադասավորումներ են: «Տխուր ավարտ». այսպես է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Ռոգոզինը բնորոշել հյուսիսատլանտյան դաշինքի ու Մոսկվայի միջև 30 տարվա հարաբերությունների վերջը:

Նոյեմբերի 1-ից Ռուսաստանն այլևս մշտական ներկայացուցչություն չի ունենա ՆԱՏՕ-ում: Արտգործնախարար Լավրովը հայտնել է, որ սա Կրեմլի պատասխանն է դաշինքի՝ ռուսական ներկայացուցչության կազմը կրճատելու որոշմանը: