Լրահոս
Իրավական
17:02
03.08.21
77

Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը՝ ԱԺ-ում էր. Դատը հետաձգվեց

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան,  Արմեն Գևորգյանը՝ ոչ, որովհետև  մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին:  Նիստից հետո գլխավոր դատախազի տեղակալ Գուրգեն Բաղդասարյանը  լրագրողների խնդրանքով անդրադարձել է «Հայաստան» դաշինքի անդամների  այն հայտարարություններին, թե  Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը  պատգամավորական  անձեռնմխելիություն ունեն,  պետք է ազատ արձակվեն: Դատախազի տեղակալի խոսքով, մինչև մարդու մանդատ ստանալը սկսված քրեական հետապնդումը կամ ավելի վաղ տրված կալանավորման որոշումը անձեռնխելիության հարց չեն առաջացնում, իր իմացած իրավաբանությամբ, օրենքի խախտում չկա։