Լրահոս
Քաղաքական
14:47
12.03.25
616

Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, այս մասին նշված է Le Figaro հեղինակավոր պարբերականի անդրադարձում։

«Արցախի կառավարության գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։

Նրանց համար, ովքեր հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ ռազմագերու լուսանկարի նկատմամբ»,-գրել է պարբերականը: