Լրահոս
Առողջապահական
11:07
11.03.22
239

Քովիդ-19․ Հայաստանում մեկ օրում գրանցվել 128 նոր դեպք և 5 մահ

Img default alt hy

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 128–ով և դարձել 421 842:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։  

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3707 մարդ (-230), կատարվել է 2927322 (+2 789) թեստավորում, առողջացել են վարակվածներից 407583 (+235)–ը:

Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5–ով և դարձել 8568։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 1631։