Լրահոս
Հասարակական
14:35
12.03.25
268

Քաղաքացիները դեմ են ՀՀ սահմանադրության փոփոխությանը. հարցում

Img default alt hy

Քաղաքացիների մեծ մասը դեմ է սահմանադրությունում փոփոխությունների կատարմանը։ Այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Հարցվողների 18,4 տոկոսը համարել է, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է փոխվեն, եւս 7,5 տոկոսը հայտնել է, որ պետք է լիովին նոր Սահմանադրություն։ Ընդ որում՝ հարցվողների 59,6 տոկոսը նշել է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 14,5 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Մենք բերել ենք  հունվարի 24-ի տվյալներ, երբ որ 14% -ն էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13%-ն  ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն և 34.2% նշել էր, որ Սահմանադրությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ, և 38% -ը նշել էր, որ դժվարանում է պատասխանել։ Իրականում պատկերը բավականին տարբերվում է,   եթե նայենք նաև հուլիսի 24-ի իրականացրած հարցումը, երբ որ Ալիևն էր բարձրաձայնել այդ խնդրի մասին, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը, այնտեղ պատկերն իհարկե ավելի ուրիշ էր, միայն 11% էր նշել, որ պետք է որոշակի դրույթներ փոխել, պատկերը հիմա ավելի, միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետություն Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի»,-ասաց Արամ Նավասարդյանը: