Լրահոս
Քաղաքական
21:14
19.10.21
58

«Պողպատյա մանդատը» պողպատից չէ. իշխանությունը հետևություն կանի, ընդդիմությունն արդեն արել է. տեսանյութ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը հավակնում էր դառնալ Գյումրիի քաղաքապետ, հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե կիրակի՝ ՏԻՄ ընտրություններից հետ Գյումրիի ՔՊ գրասենյակում ծեծկռտուք է եղել:

Հարությունյանը չի հերքել, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը գրասենյակում է եղել: Մամուլի տեղեկությամբ, հենց Արսենյանն է մեղադրել իշխանական թիմին, ասել, թե «Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Դրանից հետո լարվել է մթնոլորտը: