Լրահոս
Հասարակական
17:15
12.12.22
126

Փրկարարները մարել են Ճամբարակ քաղաքում բռնկված հրդեհը

Img default alt hy

Դեկտեմբերի 12-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14:21-ին: Տան բակում այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և կենցաղային իրեր (մոտ 25 քմ)։