Լրահոս
Հասարակական
23:16
07.12.22
205

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա

Img default alt hy

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին ահազանգ է ստացել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Տաթև-Շինուհայր ավտոճանապարհից, արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա:

Նշվում է, որ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։