Լրահոս
Հասարակական
11:38
07.12.22
83

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները․ ստացվել է 13 ահազանգ

Img default alt hy

Դեկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Շենկան գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։