Լրահոս
Հասարակական
10:48
19.03.22
1 047

Փոխնախարարը ծիծաղում է Ավանեսյանի՝ աղամանները հավաքելու նախագծի վրա

Img default alt hy

ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում: 

Հանրությունը հիմնականում հումորով է վերաբերում աղի մասին քննարկումներին։ Հումորային «ֆլեշմոբին» որոշել է միանալ նաև Անահիտ Ավանեսյանի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում տիկ-տոկից զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։

«Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»,- գրել է նախարարի տեղակալը։