Լրահոս
Միջազգային
13:06
11.03.22
1 803

Պուտինը ուշագրավ հայտարարություն է արել

Img default alt hy

Ուկրաինայի արևմտյան հովանավորները չեն թաքցնում, որ ամբողջ աշխարհից վարձկաններ են հավաքվում՝ այդ երկիր ուղարկելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նրա խոսքով, այդ ամենն արվում է բացահայտ կերպով՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Միաժամանակ, ՌԴ նախագահը չի բացառել, որ Դոնբաս՝ պատերազմական գոտի կարող են կամավորներ ուղարկվելը։

«Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ապա պետք է օգնել նրանց, աջակցել նրանց տեղափոխվել պատերազմական գոտի», - ասել է Պուտինը։