Լրահոս
Միջազգային
10:00
11.03.22
1 007

Պուտինը երբեք չի հաղթի Ուկրաինային․ Բայդենը կրկին քննադատել է Ռուսաստանին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռականություն է հայտնել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու հարցում։

Նրա պնդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք-երբեք» գերազանցություն չի ունենա այդ երկրում, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

«Ուկրաինայում երբեք-երբեք Պուտինը հաղթանակ չի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։

Բայդենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և ամբողջ աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ ներկա պահին ԱՄՆ-ը արդեն միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ապահովման ոլորտում օգնություն ցուցաբերելու համար։