Լրահոս
Հասարակական
21:27
13.09.21
58

Պիտի կառավարությունը պատասխան տա սգավոր մայրերին. պատերազմից հետո առաջին Խաչվերացը՝ Եռաբլուրում

Հայաստանը կիրակի Խաչվերացի տոնն էր նշում, իսկ երկուշաբթին, ըստ առաքելական եկեղեցու, մեռելոց է: Զինվորների օրեցօր մեծացող պանթեոնում երկու օր է խնկի հոտը ավելի ուժեղ է տարածվել օդում: Տղաների շիրիմների մոտ ծնողների արցունքների չափ ծաղիկներ են: