Լրահոս
Հայաստան
18:09
19.08.21
47

Փաշինյանը ոչ մի հարցի չի պատասխանում. անհետ կորածների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենին

Անհետ կորած զինծառայողների որոնումների ընթացքից դժգոհ կորածների հարազատները՝ ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ ոչ մի բանից գոհ չեն լինի՝ քանի դեռ բոլոր տղաներին չեն գտել:

Արմեն Աբազյանը, նրանց առաջարկել է կորած տղաների մասին իրենց ունեցած բոլոր փաստերը հայտնել անվտանգության ծառայությանը:

Պայմանավորվել են նորից հանդիպել: Ծնողները մի բան են ուզում՝ պարզել՝ տղաներից ով է ողջ, ով՝ մահացած: